Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրախորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոչ է արել. Առավոտ

Քաղաքականություն
europeanunion-turkey

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձևը Թուրքիայի վերաբերյալ: Բանաձևն ընդունվել է 51 կողմ, 3 դեմ ձայներով, 14 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Վերջնական քվեարկությունը նախատեսվում է հուլիսին Ստրասբուրգի լիագումար նիստում: Կոմիտեի պատգամավորները, մասնավորապես, դատապարտել են Թուրքիայի նախագահին և նրա միապետական ռեժիմը, որը բևեռացրել է թուրք հասարակությանը և երես թեքել իր հարևաններից ու դաշնակիցներից: Էրդողանին և նրա կուսակցությանն ուղղված հիմնական ուղերձն այն է, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները կդադարեցվեն, եթե այդ երկրի իշխանությունները նույն կերպ շարունակեն: Բանաձևի ուղղումներից մեկում պատգամավորները կոչ են անում Թուրքիային և Հայաստանին աշխատանքներ տանել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և նշում, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հանգեցնել հարաբերությունների կարգավորման: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով