Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը ներել է Ղրղզստանի բոլոր պարտքերը

Քաղաքականություն
1033935158

 Sputnik-ի հաղորդմամբ Ռուսաստանը ներել է Ղրղզստանի բոլոր պարտքերը. այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը՝ Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո: Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ղրղզստանի նախարարները փոխանակել են համապատասխան արձանագրություններ, որտեղ ամրագրված է պարտքի ներման մասին կետը: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հանձնարարական էր ստորագրել, որի համաձայն՝ ներվում էր Ղրղզստանի՝ մինչև 30.03.2017-ը եղած ողջ պարտքը, որը կազմում էր 240 մլն դոլար: