A
A
Ապօրինի ծառահատում. հաղորդում հանցագործության մասին
Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենց 3/9 հասցեի բնակիչներից, ովքեր առավոտյան իրենց շենքի հարակից պուրակում հայտնաբերել են 13 կտրված ծառերի բներ ու տարածքը շրջափակելու փորձ անող տղաներ: Կտրված ծառերի մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել ապօրինի ծառահատումն այդ տարածքում: Անահիտ Բախշյան Ավագանու «Ելք» դաշինքի անդամ