Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր համայնքներում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
avaganu-yntrutyunner

Երեկ՝ հունիսի 18-ին, Հակաստանի 6 մարզերի 10 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: ԿԸՀ կայքի տեղեկություններով՝ ըստ համայնքների ունենք արդյունքների հետևյալ պատկերը։ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Մաջիտ Ամոյանը, Սաղմոսավանում ՀՀԿ-ական, ՀՅԴ-ական ու անկուսակցական թեկնածուներից հաղթել է ՀՀԿ-ական Գևորգ Ավագյանը։ Արարատի մարզի Սուրենավան համայնքում առաջադրվել էին ՀՀԿ-ական Կարո Կարապետյանը և ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը, հաղթել է հանրապետականը։ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում 3 թեկնածուներն էլ անկուսակցական էին, վերընտրվել է համայնքի ղեկավար Արմեն Խլղաթյանը։ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում եւս 2 անկուսակցական թեկնածուներից հաղթել է համայնքի նախկին ղեկավարը՝  Գագիկ Մաթեւոսյանը։ Իսկ Պռոշյան համայնքում ՀՀԿ-ական նախկին գյուղապետ Արթուր Մուրադյանը հաղթել է անկուսակցական մրցակցին։ Շիրակի մարզի Բայանդուր համայնքում ղեկավարի միակ թեկնածուն համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Դավիդ Դավդյանն էր, որն էլ վերընտրվել է 214 ձայնով, նույն կերպ Կարմրաքարում վերընտրվել է ՀՀԿ-ական Արթուր Մաթեւոսյանը՝ ստանալով 14 ձայն։ Հովիտում մրցել են 2 ՀՀԿ-ական, հաղթել է համայնքի նախկին ղեկավար Ավետիք Սերոպյանը, որն առաջադրվել էր կուսակցության կողմից։