A
A
Դոալդ Թրամփը ներկայացրել է իր ֆինանսական հաշվետվությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր ֆինանսական հաշվետվությունը: Այս մասին է գրել Lenta.ru-ն: 98 էջանոց փաստաթուղթը հրապարակված է կառավարությանն առընթեր Էթիկայի հարցերի գրասենյակի կայքում, գրում է աղբյուրը: նախագահը 298 մլն դոլարի չափով եկամուտ է ստացել իր գոլֆի ակումբներից, 37.2 մլն դոլար՝ Ֆլորիդայի «Մար ա Լագո» հանգստավայրից, 19.7 մլն դոլար՝ անցյալ տարի Վաշինգտոնում բացված Trump Hotel-ից: Հաշվետվությունում նշված են 565 ընկերություններ, որոնց ղեկավար պաշտոններից Թրամփը հեռացել է նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ: Թրամփը նաեւ 315 մլն դոլարի պարտքի պարտավորություններ ունի: Ավելին՝ այստեղ