Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԺ խոսնակ. «Բաքվի ռեժիմի այս գործողությունը որակում եմ որպես սպանություն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
photoff

ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանն այս պահին պաշտոնական այցով Արցախում է։ Ֆեյսբուքի իր էջում նա արձագանքել է երեկ՝ հունիսի 16-ին, հակառակորդի կրակից 3 հայ զինվորների զոհվելու մասին լուրին։ Արցախում եմ։ Ցավով տեղեկացա Արցախի սահմանին, ժամեր առաջ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական լկտի սադրանքի հետեւանքով երեք երիտասարդների՝ Արայիկի, Վիգենի եւ Վարդանի զոհվելու մասին։ Բաքվի ռեժիմի իրականացրած այս գործողությունը որակում եմ որպես սպանություն։ Ցավակցում եմ զոհված տղաների հարազատներին, ընկերներին։ Վիշտը բոլորինս է… Տղաներն իրենց կյանքը տվեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք մեր մարտիկներին… Արցախյան հանդիպումների ընթացքում մշտապես խոսել ենք միասնականության մասին։ Որեւէ սադրանք չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից։ Ադրբեջանի իշխանությունների կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեծ գործ ունենք անելու՝ հետեւողականորեն համադրելով մեր ջանքերը։

Ադրբեջանական կողմն իմանալով, որ հերթական սադրանքն անպատիժ չի մնալու, պահի քաղաքական քմահաճույքը նորից ավելի բարձր դասեց մարդկային կյանքերից։ Հ.Գ. Անհասկանալի է, որ դեռեւս չկա որեւէ արձագանք միջազգային գործընկերներից։