A
A
Լեւոն Արոնյանը՝ Norway Chess սուպերմրցաշարի հաղթող (տեսանյութ)
Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess սուպերմրցաշարը: Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր ուժեղագույն շախմատիստը սեւերով հանդիպեց ամերիկացի Ուեսլի Սոի հետ: Լեւոն Արոնյանն ամբողջ պարտիայի ընթացքում վստահ պաշտպանվեց եւ 59-րդ քայլից հետո ստիպված խաղաղ դաշն կնքեց, քանի որ խաղատախտակին մնացին միայն թագավորները: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 6 միավոր եւ վստահորեն գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդող ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան այս տուրում պարտվեց իր հայրենակից Ֆաբիանո Կարուանային եւ մրցաշարն ավարտեց նույն 5 միավորով: Նույնպիսի արդյունք ցույց տվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Իսկ ահա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը 4 միավորով բաժանեց 7-9-րդ տեղերը: