Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք տեսանկարվում են ծխող, հեռախոսով խոսող վարորդները. պարզաբանում

Հասարակություն
Ashot-Aharonyan

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի պարզաբանումը. Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաև մեքենայի սրահում կատարվող խախտումները  /չամրակապված երթևեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել և այլն/: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, և տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են: Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ  փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված  իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով: