A
A
Հայաստանի հանդբոլի հավաքականը պարտվեց Ադրբեջանին (տեսանյութ)
Բուլղարիայում տեղի ունեցող զարգացող երկրների հանդբոլի աշխարհի 2-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր ընտրանին այսօր 9-16-րդ տեղերի համար մրցաշարում հանդիպեց Ադրբեջանի ազգային թիմի հետ: Հայաստանի հավաքականը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին եւ պարտվեց 21:39 հաշվով: Այդպիսով, ադրբեջանցիները կպայքարեն 9-րդ, իսկ մերոնք՝ 13-րդ տեղի համար: Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա այս փուլի մնացած հանդիպումների ավարտից հետո: