«Շիրակը» Եվրոպայի լիգային կպատրաստվի Հանքավանում
Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակը» նախապատրասվելով Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլին, ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 21 ֆուտբոլիստ: Այն կտեւի մինչեւ հունիսի 22-ը։ Ի դեպ, «Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վիուլեն Այվազյանի, Ղուկաս Պողոսյանի եւ Արման Հովհաննիսյանի հետ, իսկ պաշտպաններ Գեւորգ Հովհաննիսյանի եւ Սեմյոն Դոցենկոյի պայմանագրերը չեն երկարացվել։ Ձեզ ենք ներկայացնում «Շիրակի» ներկայիս կազմը. Դարպասապահներ՝ Անատոլի Այվազով, Վսեւոլոդ Երմակով, Սոկրատ Հովհաննիսյան: Պաշտպաններ՝ Մարկո Պրլեւիչ, Արտյոմ Միքայելյան, Էդվարդ Կպոդո, Մհեր Սաֆարյան, Արթուր Ամիրյան, Հակոբ Վարդանյան, Ստյոպա Գեւորգյան: Կիսապաշտպաններ՝ Մոհամեդ Կաբա, Սոլոմոն Իմե Ուդո, Ումարու Կաինա, Վահան Բիչախչյան, Առլեն Ծատուրյան, Ռուդիկ Մկրտչյան, Ալեքսանդր Իլյիչ, Իգոր Ստանոեւիչ, Գագիկ Պողոսյան: Հարձակվողներ՝ Կիրիան Նվաբուեզե, Մուսա Պոլ Բակայոկո: