A
A
Նախագահի լիազորությունները կրճատվում են (տեսանյութ)
Կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ կատարեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում։ 2018-ից ռազմական դրություն հայտարարելու իրավունք կունենա միայն կառավարությունը՝ ըստ նոր սահմանադրության: Կառավարությունը նաև հավանություն տվեց և խորհրդարան ուղարկեց ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ՝ այսուհետ երկրում արտակարգ դրություն կարող է հայտարարել միայն կառավարությունը. նախկինում դա կարող էր անել նախագահը: