A
A
Մահացել է Ալեքսեյ Բատալովը

Այսօր առավոտյան մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է սիրված դերասան Ալեքսեյ Բատալովը:
«Ալեքսեյ Բատալովը մահացել է լուռ, քնած ժամանակ: Երեկոյան պառկել է քնելու, առավոտյան այլևս չի արթնացել», - «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է դերասանի մտերիմ ընկեր Վլադիմիր Իվանովը:
Ալեքսեյ Բատալովը ծնվել էր 1928-ի նոյեմբերի 20-ին Վլադիմիրում:
Նա խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում ինչպիսիք են «Մոսկվան արցունքների չի հավատում», «Տարվա 9 օրը», «Շնիկով տիկինը» և այլն։