Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ներկայացրել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից

Սպորտ
marmnam

Երևանում կայացել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի գավաթի 11-րդ խաղարկությունը, որին մասնակցել 1 35 մարմնամարզիկ: Գավաթի խաղարկությունը միջազգային է, որի այս անգամ մասնակցել է նաև Ուզբեկստանի թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են մարզիկներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Բազմամարտում մրցաշարի հաղթող է ճանաչվել Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը: Նա լավագույնն է ճանաչվել հենացատկում, օղակների, զուգափայտերի  և պտտաձողի վրա վարժություններում: Ազատվարժությունում հաղթել է Վիգեն Խաչատրյանը, իսկ նժույգթափերում՝ Աբդուլա Ազիմովը (Ուզբեկստան): ՀՀ հավաքականի առաջատարներ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը և ԱրթուրԹովմասյանը մրցաշարին չեն մասնակցել:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն