Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 8 բռնցքամարտիկ

Սպորտ
sport-boks-1

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այսօր առավոտյան մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ հունիսի 16-25-ը տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Խարկովյան ստուգատեսին Հայաստանից կմասնակցեն 8 մարզիկ. 49 կգ քաշային կարգ՝ Արթուր Հովհաննիսյան 52 կգ՝ Նարեկ Աբգարյան 60 կգ՝ Կարեն Տոնականյան 64 կգ՝ Հովհաննես Բաչկով 69 կգ՝ Վլադիմիր Մարգարյան 75 կգ՝ Արման Դարչինյան 91 կգ՝ Նարեկ Մանասյան +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան Նշենք, որ Եվրոպայի այս տարվա առաջնությունը նաեւ ընտրական մրցաշար է. յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվի աշխարհի առաջնության 8-ական ուղեգիր: