Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 2-8-ը մայրաքաղաքում ծնվել է 422 երեխա

Հասարակություն
baby

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 422 երեխա՝ 206 տղա, 216 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41343 քաղաքացի: