A
A
Պահանջ՝ Անի Զախարյանի նկատմամբ կիրառել պայմանական ազատազրկում (տեսանյութ)
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանի համար մեղադրողը պահանջեց պայմանական ազատազրկում։ Անի Զախարյանը մեղադրվում է Երեւանի Խորենացի փողոցում անցյալ տարվա հուլիսի 19-ին բարձրախոսով ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար: «Միջնորդում եմ դատապարտել երեք տարվա ազատազրկման, սակայն կիրառել 70-րդ հոդվածը` պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան չորս տարվա ժամկետով»,- ասված է մեղադրականում: Դատախազ Վահան Հարությունյանը նշեց, որ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է: Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 28-ը: