Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7-8 բալանոց երկրաշարժ՝ Թուրքիա-Հունաստան սահմանային գոտում

Պաշտոնական
7e50a9eec649526428e918587d0bbc73

Սույն թվականի հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 16:28-ին (Գրինվիչի ժամանակով` 12:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.830 և արևելյան երկայնության 26.320 աշխարհագրական կոորդինատներով (Էգեյան ծով, Թուրքիա-Հունաստան սահմանային գոտի, Իզմիր քաղաքից 85 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը հարակից տարածքներում կազմել է 7-8 բալ: