Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարյուրավոր ձերբակալվածներ՝ Ռուսաստանում. թարմացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
peter

18.55 Դատելով Տվերսկոյում հավաքված մարդկանց քանակից տրանսպորտի երթևեկությունը կբացվի ոչ շուտ, քան 15 րոպեից: Սանկտ-Պետերբուրգում իրավիճակը գրեթե նույնն է: Ամբոխը ցրվում է:  Ոստիկանությունը սակայն պարբերաբար բերման է ենթարկում անհնազանդներին: Ակտիվիստների մի մասը երթ է անցկացնում Նեվսկի փողոցում, վանկարկելով կարգախոսներ: Հանրահավաքը սակայն մոտենում է ավարտին: Ցուցարարների խումբը բաժանվել է երկու մասի: Մի մասը ոստիկանների ուղեկցությամբ գնում է Մայակովսկի մետրոյի ուղղությամբ, մյուս մասը՝ քաղաքի կենտրոն՝ դեպի նաստասինկի նրբանցք: նախնական տվյալներով այդ ճանապարհը փակված է իրավապահների կողմից: 18.48 Տվերսկոյ փողոցում պատրաստվում են բացել տրանսպորտի երթևեկությունը: Ոստիկանությունը հնարավորինս օպերատիվ է աշխատում: Հրապարակը ազատել են ցուցարարներից: Նաստասինսկի նրբանցքում երտասարդների մի խումբ ռոք երգեր է երգում՝ «Перемен» խմբի երգացանկից: 17. 50.«Դոժդ» ՀԸ-ն հայտնում է Մոսկվայում 400, Պետերբուրգում 300 ձերբակալվածների մասին։ Ըստ նույն աղբյուրի՝ Դաշնային հեռուստակայանները ոչինչ չեն հայտնում բողոքի ցույցերի մասին։ Հայտնվում է ոստիկանների կողմից ցույցերը ցրելու ժամանակ  մեծաթիվ վիրավորների մասին, որոնց մեջ երեխաներ կան։ 16.06 Պետերբուրգում հակապուտինյան ակցիայի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 150-ի. նրանց մեջ է նաև պատգամավոր Մաքսիմ Ռեզնիկը և մի ֆոտոլրագրող։ Ռուսաստանի ողջ տարածքում այսօր բողոքի ցույցեր են, որի կազմակերպիչը Կոռուպցիայի դեմ պայքարի  հիմնադրամն է՝ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի գլխավորությամբ։ Հիշեցնենք՝ նա նույնպես ձերբակալված է։ Մոսկվայում նույնպես համատարած ձերբակալություններ են։ Ռուսաստանն այսօր նշում է իր անկախության տոնը։