Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստան վտանգը գալիս է ոչ թե ԴԱԻՇ-ից, այլ մեր հարևան երկրից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nk-2

Հայաստանին սպառնացող ամենամեծ ահաբեկչությունը մեր հարևան երկրի գործողություններն են մեր նկատմամբ. կարծում է միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը: «Հայաստան վտանգը գալիս է ոչ թե ԴԱԻՇ-ից, այլ մեր հարևան երկրից, որը ևս ահաբեկչություն հովանավորող միավոր է: Ամենևին պարտադիր չէ, որ մարդու գլուխ ԴԱԻՇ-ը կտրի՝ կատարվածն ահաբեկչություն որակելու համար: Նույն բանը հայ զինվորների հետ արեց հենց Ադրբեջանը՝ անցած տարի ապրիլին»։ Իսկ ահաբեկիչների համար, որոնք տեռորիստական ակտեր են անում Եվրոպական մի շարք երկրներում, Հայաստանը հետաքրքրություն չի ներկայացնում. «Օրինակ, Երևանում ահաբեկչություն կազմակերպելու համար ահաբեկչներից կպահանջվեն նույն ջանքերը, ինչ, ասենք, Լոնդոնում, սակայն վերջնական արդյունքում արձագանքն ու պատճառված վնասներն այնքան զգալի չեն լինի, ինչ Լոնդոնում»: Արտաքին վտանգներից խուսափելու համար, Մանվել Ղումաշյանի համոզմամբ, Հայաստանը պետք է հնարավորինս ինտեգրվի աշխարհին: