Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ իշխանությունները ժողովրդին հրավիրում են թեյի, Նավալնին՝ ցույցի

Քաղաքականություն
moscow

Այսօր՝ Ռուսաստանի անկախության օրը, ՌԴ տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ կոռուպցիայի։ Կազմակերպիչը ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին է իր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամով։ Ցույցերն արդեն սկսվել են Վլադիվոստոկում, Բլագովեշենսկում և Կազանում, որտեղ էլ արդեն կան ձերբակալություններ, այդ թվում՝ Նավալնիի շտաբի ղեկավար Յուրի Կուչինը: Ավելի վաղ Նավալնին տեղափոխել է Մոսկվայում կայանալիք ցույցի վայրը՝ Սախարովի պողոտայից՝ Տվերսկոյ փողոց։ Այստեղ հավաքն արտոնված չէ, ի տարբերություն հայտարարված նախորդ վայրի։  Մինչ ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ցույցի ժամը 14.00-ին, իշխանությունները հրավիրում են ժողովրդին փողոց՝ զենք հավաքելու և հսկա ինքնաեռից թեյ խմելու։