Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խմորեղենի մեջ՝ սպիտակ փոշենման զանգված

Հասարակություն
xm

Հունիսի 8-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Վ. Կ.-ի համար քաղաքացի Ս. Տ.-ի կողմից բերված հանձնուքը, ստվարաթղթե տուփով 21 խմորեղենների մեջ նկատել են սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:      ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին