Երկու անգամ սրտի վիրահատություն տարած դատապարտյալը հացադուլ է հայտարարել
Քիչ առաջ Հելսինկյան ասոցիացիային հայտնի է դարձել, որ «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արայիկ Հակոբյանը հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ Արայիկ Հակոբյանը երկու անգամ սրտի վիրահատություն է տարել և բժշկի ցուցումով նա պետք է գտնվի սրտաբանի դինամիկ հսկողության տակ: Նշենք նաև, որ ըստ պաշոնական տեղեկատվության, սրտաբան կա միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և «Արմավիր» ՔԿՀ-ում պայմանագրային հիմունքներով: Տեղեկացնենք, որ Արայիկ Հակոբյանին կարճ ժամանակով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», ապա հանձնաժողովի որոշմամբ, հունիսի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել էին «Հրազդան» ՔԿՀ: «Հրազդան» ՔԿՀ-ում բժիշկ-սրտաբան րկա, հետևաբար, վտանգված է վերջինիս ոչ միայն առողջական վիճակը, այլր այս դեպքում՝ կյանքը : Պահանջում ենք՝ հրատապ, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել՝ անցանկալի հետևանքները կանխելու նպատակով: Հելսինկյան ասոցիացիա