A
A
Տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը
Քիչ առաջ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։ Նվագախմբի երաժիշտների մի մասը դուրս չի եկել բեմ։ Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, սակայն հայտնեց, որ շենքում չէ, եւ չի կարող մանրամասներ հայտնել։ Մեր տեղեկություններով՝ արդեն այնտեղ է Մշակույթի նախարարը։ Հանդիսատեսին հայտնել են, որ նույն տոմսերով կարող են ներկայացումը դիտել հունիսի 12-ին։ Ավելի ուշ օպերայի մամլո խոսնակը փոխանցեց, որ ներկայացման տապալումը կազմակերպել վարչական մասի 10 աշխատակիցները, որոնք օրեր առաջ ծանուցագրով ազատվել են աշխատանքից։