Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարորդները անթրաշ, չստիկով, Սևանա լճի փոխարեն տանում են Երևանյան լիճ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5458E7E0-24AF-440B-9561-5A0BCA9B0CEB_cx0_cy2_cw0_w987_r1_s_r1

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան զբոսաշրջիկների ու առհասարակ ուղևորների տեղափոխման հարցը պետք է անհապաղ լուծվի։ վարչապետ Կարեն Կարապետյանին մտահոգել է նաև տաքսիների անբարեխիղճ աշխատանքը. «Տաքսիները չեն համապատասխանում ստանդարտներին։ Վարորդները անթրաշ, չստիկով, Սևանա լճի փոխարեն տանում են Երևանյան լիճ ու 20-30 հազար փող են վերցնում»։ Վարչապետը հանձնարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խիստ վերահսկողություն իրականացնել, իսկ Տրանսպորտի ու կապի նախարար Վահան Մարտիրոսյանին առաջարկեց կարգավորել ոլորտը. «Երևան-Զվարթնոց երթուղի բացեք,  հստակ գին սահմանեք, որ ով ինչ ուզի՝ չանի»։