Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր ազգային եկեղեցական կյանքը անգլուխ վիճակում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-9

Թուրքիայի հայ համայնքի սպասելիքները Պոլսո պատրիարքի ընտրության հարցում անձնավորված չեն. վստահեցնում է Թուրքիայում լույս տեսող «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Ըստ նրա՝ հայ համայնքը միայն ուզում է նոր պատրիարք ունենալ. «Որքան պատրիարքի աթոռը թափուր է մնում, այնքան կյանքը դուրս է մնում բնականոն հունից: Քանի դեռ պատրիարք չկա, մենք կատվածահար վիճակում ենք, մեր հավաքական կյանքի իմաստով»: Վերջին 9 տարվա ընթացքում, ինչ պատրիարքարանը կարելի է ասել մնացել է առանց գլխավորի, հայ համայնքը նվազագույն չափով է կարողանում օգտվել Թուրքիայում տեղի ունեցող բարեփոխումներից. «Մեր ազգային եկեղեցական կյանքը անգլուխ վիճակում է, հետեւաբար համայնքը հիմա ուզում է  ունենալ իր նոր պատրիարքը ու ընկնել բնականոն հունի մեջ»: