Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը ժամանակավորապես բացվել է

Քաղաքականություն
vardenis8

Վարդենիս- Մարտակերտ միջպետական ճանապարհը, որ մի քանի ժամ շարունակ փակ էր, քիչ առաջ բացվել է։ Բնակիչները դժգոհ են համայնքների խոշորացման պետական ծրագրից։ Ոստիկանության աշխատակիցները բնակիչների հետ համաձայնության են եկել և որոշել, որ համայնքների ներկայացուցիչները կհանդիպեն մարզպետին ու վարչապետին։ «Եթե պատասխանը դրական չլինի, նորից կփակեն»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։ Նրանք սպասում են կամ համայնքների խոշորացման մասին որոշման չեղարկում, կամ որևէ օպտիմալ տարբերակ, որ գոնե իրար մոտ համայնքները միավորեն։ Հիշեցնենք, նախատեսվում է, որ Վարդենիս քաղաքին կմիանա 21 համայնք։ «Խնդիրն այն է, որ այս 20-ից ավելի համայնքներում շատ են 90-ականներից Հայաստան եկած փախստականները, և այս մարդիկ լավ լեզու չեն գտնում մյուսների հետ, ունեն տարբեր մշակույթ ու կենցաղ, չեն ուզում ունենալ այլ գյուղապետ»,- ասում է մեր զրուցակիցը։ Նա հավելում է, որ ընդհանուր բյուջեն կխանգարի, որպեսզի տեղերում հարցերը լուծվեն, խոշորացված համայնքի ղեկավարը կողմնակալություն կցուցաբերի իր և մյուս գյուղերի միջև։