Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում գետերի մի մասը վերածվել է աղբավայրի (տեսանյութ)

Հասարակություն
vanadz

Վանաձորի քաղաքապետարանի ոչ պատշաճ վերահսկողության և հետևողականության արդյունքում, քաղաքի գետերի մի շարք հատվածներ մեր անփույթ համաքաղաքացիների թեթև ձեռքով վերածվել են աղբավայրերի: Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու՝ օրենքով սահմանված 30.000 դրամ տույժ-տուգանքի պահանջը, սակայն, մնացել է թղթին: «Պատժելու մեխանիզմը պետության կողմից լավ է մտածված, դժվարը՝ օրինազանցներին գտնելն է»,- ասում է ՎՔԱ Կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը և քաղաքացիներին համագործակցության եզրեր առաջարկում. աղբարկղերի հեռավորության կամ բացակայության դեպքում իրազեկել կոմունալ բաժնին: Ավելին՝ տեսանյութով