Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ դպրոցում տանիքը մի օր փլվելու է երեխաների գլխներին». Առավոտ

Հասարակություն
Anahit_Baxshyan

«Հայաստանի մոտ 1300 դպրոցից 460-ը հիմնանորոգման կարիք ունի: Դա նշանակում է, որ 460-ում չկան տարրական պայմաններ՝ ջեռուցում, հնարավոր է նաեւ ջուր չլինի, նորմալ զուգարաններ չունեն, որոշ տեղերում զուգարանները շենքից դուրս են կամ փակ է»,- Aravot.am-ին ասաց ԿԳ փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով «Մոր եւ մանկան առողջության ալյանսի» անցկացրած հետազոտության արդյունքներին, որի համաձայն ՀՀ դպրոցների 4 %-ում հոսող ջուր չկա: «Այդ չորս տոկոսը, որ բացահայտել են, բավականին համեստ թիվ է իրականության հետ համեմատած: Այդպիսի պայմաններում կազմակերպել կրթություն ու ակնկալել, որ այնտեղ որակյալ կրթություն կարող է իրականանալ, մեղմ ասած, երազախաբություն է: Եթե ընդամենը չորս տոկոսն են բացահայտել, ուրեմն վատ են հետազոտել, ես այդ թվի հետ համաձայն չեմ »,- ասաց Անահիտ Բախշյանը: Ըստ նրա, երեխայի կրթություն ստանալու կարիքը կարիքներից հինգերորդն է. «Առաջին չորս կարիքները երեխայի ընտանիքում լինելն է, սիրո ու հոգատարությամբ շրջապատված լինելը, կուշտ ու տաք տեղում ապրելը, հարմար հագուստ հագնելը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով