Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաթարի հետ խզում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ ՀՀ-ն՝ ամրապնդում

Քաղաքականություն
Doha-skyline-night-homepage

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը հայտարարել են, որ Քաթարի հետ խզում են դիվանագիտական հարաբերությունները:  Էմիրություններն այսօրվանից 48 ժամ են տվել քաթարցի դիվանագետներին՝ լքելու երկիրը՝ մեղադրելով այդ երկրին ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեջ: Այսպիսով՝ Սաուդյան Արաբիայի` Քաթարի հետ միակ ցամաքային սահմանը փակելուց հետո Քաթարը ստացելէ կղզու կարգավիճակ:  Ավելի ուշ  հայտնի դարձավ, որ Եմենի իշխանությունները, Մալդիվները և Լիբիայի անցումային կառավարությունը ևս խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Բացի այդ, Եմենի կառավարությունն աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ Քաթարի մասնակցությունը Եմենում անցկացվող ռազմական գործողությանը դադարեցնելու որոշմանը: Հիշեցնենք, հունիսի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քաթարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից ազատելու մասին նախագծին: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Քաթարի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ է իրականացնում Qatar Airways ավիաընկերությունը, և հետաքրքրություն կա ավելացնելու այդ չվերթների քանակը: Նկատելի է նաև Քաթարի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թվաքանակի էական աճը: