A
A
Կիրակի. Հայաստանում չկան կրթության համար հավասար պայմաններ (տեսանյութ)
Այս տարի 19618 շրջանավարտ հրաժեշտ տվեց դպրոցին. Նրանց միայն կեսն է ցանկություն հայտնել դիմել բուհեր: Նախորդ տարվա համեմատ բուհ դիմողների թիվը նվազել է՝ կապված թե շրջանավարտների թվի պակասի, թե միջին մասնագիտական կրթության հանդեպ հետաքրքրվածության հետ։ Որքանո՞վ է դպրոցը կատարում իր դերը, ինչ է պետք այսօրվա աշակերտին։ Գնալ երազանքի հետևի՞ց, թե՞ մասնագիտությունն ընտրել ըստ պահանջարկի: Տեսանյութեր՝ Ալավերդու «Անկյուն գումարած 3» և Կապանի «Սոսի» ՀԸ-ներից։ Թողարկման հյուրերն են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Նազարյանը և Երևանի տարածաշրջանային թիվ1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը։