Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի երեխաների 64% համարվում է բազմաշերտ աղքատ. քննարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-collage-1dd

«Ա1+»-ի եթերում մեկնարկում է «Ամփոփում» հաղորդաշարը, որի անդրանիկ թողարկման թեման է «Աղքատության փաստացի պատկերը Հայաստանում»։ Հաղորդման բանախոսները քննարկում են Հայաստանի սոցիալապես անապահով բնակչության իրական պատկերը, այն մեթոդները, որոնցով չափվում է աղքատությունը Հայաստանում, ինչպես նաև տնտեսական աճի ազդեցությունը աղքատության մակարդակի վրա: «Ամփոփում» հաղորդաշարը կազմակերպել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը, նպատակ ունենալով եթերային քննարկումների միջոցով բարձրացնել Հայաստանի համար առանցքային թեմաներ` առաջնորդվելով միմիայն փաստերով, եւ այդ փաստերը մատուցել տվյալների վիզուալիզացիայի միջոցով: «Ամփոփում» հաղորդաշարը կհեռարձակվի «Ա1+»-ի առցանց եթերում եւ հասանելի կլինի «Ա1+»-ի յութուբյան ալիքով։ Հաղորդումները իբրեւ հավելված հասանելի կլինեն նաեւ Ampop.am կայքի թեմատիկ ուսումնասիրություններում։