Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ՝ «Երևան» տոնավաճառում

Պաշտոնական
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Հունիսի 2-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցում գտնվող «Երևան» տոնավաճառում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ս. Զորավար փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող տոնավաճառի 1-ին հարկի պահեստային հատվածում (մոտ 50 քմ) այրվել են կենցաղային քիմիայի միջոցներ (ամանի, լվացքի հեղուկ). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 18:58-ին: