Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանգարանի աշխատակիցներն այսօր երեխաներն էին (տեսանյութ)

Հասարակություն
erexeq-nkar

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի աշխատակիցներն այսօր երեխաներն էին: Մուտքից մինչեւ ցուցասրահներ ուղեկցում ու բացատրում  են  ամեն մանրուք: Մեծանուն կոմպոզիտորի կյանքի ամեն մի դրվագ ու  տուն, թագարանի ամեն  մի անկյուն անգիր իմացող  երեխաները 181 հիմնական դպրոցի 4-րդ դասարանցիներն են: Իրենց հասակակիցներին  բացի գիտելիքներ փոխանցելուց առաջարկում են նաեւ վիրտուալ դիրիժորի ինտերակտիվ խաղը փորձարկել: Ամենաակտիվ ու էմոցիոնալն  Արթուրն է: Սպենդիարյանի տուն թանգարանի մշտական այցելուն  չնայած այսօր գիդի դերում հանդես չի գալիս, բայց պատրաստված երեխաներից ոչ պակաս կոմպոզիտորի մասին գիտի ամեն ինչ: Թանգարանի ժամանակավոր աշխատակիցները վերջում էլ շրջեցին քաղաքում ու անցորդներին բաժանեցին  Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանի մասին պատմող բազմալեզու ազդագրեր: Մանրամասները՝ տեսանյութում