Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 10 պատահար

Կարևոր լուրեր Հասարակություն
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք: Բացահայտվել է գողության 19, խարդախության, յուրացման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: