Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» պարգեւատրում է ֆուտբոլիստներին, իսկ «Շիրակը»՝ ազատում

Սպորտ
sport-gandzasar

Ֆուտբոլի Հայաստանի այս տարվա առաջնության փոխչեմպիոն «Գանձասար-Կապանն» այսօր պարգեւատրվեց արծաթե մեդալներով: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Կապանում: Գանձասարցիներին մեդալները հանձնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը միաժամանակ ֆուտբոլային ակումբի նախագահն է: Իսկ ահա առաջնության բրոնզե մեդալակիր Գյումրիի «Շիրակն» իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ակումբը հրաժարվել է երկու ֆուտբոլիստների՝ Միլուտին Իվանովիչի եւ Աբդուլա Ֆատաուի ծառայություններից: