Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարված իրավիճակ Երևանում. բնակիչները ոտքի են ելել. shamshyan.com

Քաղաքականություն
6591d33c48f72e61cbdd455aeaf59013

Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում.  արդեն 3 ժամից ավելի է, Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցին հարակից 120-ից ավելի սեփական տների բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ Երևանի քաղաքապետարանի սխալ որոշման արդյունքում իրենք հայտնվում են շրջափակման մեջ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Քանի օր է, պայքարում ենք, որպեսզի 2000 թվականից մեր կողմից ստեղծված ճանապարհը չվերացվի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ 120-ից ավելի սեփական տներ թե շտապօգնությունը, թե արտաքին այլ ծառայություններ մեր ուժերով կառուցված ճանապարհով են գալիս։ Ու հիմա քաղաքապետարանը ինչ-որ փափկասուն պաշտոնյայի գրչի մեկ հարվածով ճանապարհը տվել է մեկ այլ քաղաքացու, ով սեփական տուն է կառուցում։ Մենք նրա դեմ ոչինչ չունենք, թող կառուցի, բայց ճանապարհի հաշվին տարածք չի կարելի մեծացնել։ Աստված չանի, եթե 120 տներից մեկում հրդեհ բռնկվի, կամ մեկն ու մեկը վատանա, ո՞նց են շտապօգնությունն ու հրշեջները հասնելու դեպքի վայր։  Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում