Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգույքագրվեն աղբամանները, զուգարանները, գազալցակայանները (տեսանյութ)

Քաղաքականություն
c544117283bf870273be73edd14bb882

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կրկին անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարվեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել մայիսի 27-ին տեղի ունեցած շաբաթօրյակի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն: Գործադիրի ղեկավարը հանձնարարեց գույքագրել զբոսաշրջային վայրերում աղբամանների, զուգարանների, գազալցակայանների թիվը: Ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում պետք է ապահովեն դրանց հասանելիությունը քաղաքացիների համար. «Գազալցակայանը և հասարակական օբյեկտները պետք է ունենան նորմերին համապատասխան զուգարաններ և աղբամաններ։ Երբ ոստիկանները դիտողություն են անում քաղաքացիներին, նրանք ասում են, որ համապատասխան տեղերում աղբամաններ չկան։ Պետք է բոլորը դարձնել հասանելի և օգտագործելի»,- նշեց վարչապետը: Կարեն Կարապետյանը վստահեցրեց նաև, որ շաբաթօրյակները պարբերական բնույթ են կրելու: