Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսին

Քաղաքականություն
unnamed-14-3

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մայիսի 30-ին ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող «Ֆիլակիզմենա մնիմատա» հուշարձանին։ Հուշարձանը նվիրված է 1955-1959 թվականներին Կիպրոսում ծավալված ազգային-ազատագրական պայքարի ընթացքում կղզու բրիտանական ղեկավարության կողմից մահապատժի դատապարտված կիպրացի հերոսներին, որոնք հուղարկավորված են բանտի տարածքում։ Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել նաև Նիկոսիայի զինվորական պանթեոնում տեղադրված հուշարձանին, որը նվիրված է 1974 թվականին թուրքական բանակի կողմից Կիպրոս իրականացրած ներխուժմանը հաջորդած մարտական գործողությունների ընթացքում զոհված կիպրացի զինվորականների հիշատակին։ unnamed (13) unnamed (12) Վիգեն Սարգսյանը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսին   Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ։ Հանդիպման ընթացքում Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին՝ Կիպրոսի հոգևոր կենտրոն այցելելու համար, ջերմությամբ խոսել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, եկեղեցիների ընդհանրությունների, համամարդկային միևնույն արժեքներին հավատարմության մասին։ Նա առանձնահատուկ շեշտադրել է նաև Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը հայ-կիպրական անխախտ բարեկամության պահպանման գործում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ ընդգծել է քրիստոնեական եկեղեցիների միջև երկխոսության զարգացման անհրաժեշտությունը, կարևորելով ժամանակակից մարտահրավերներին նաև ազգային ինքնության, մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման միջոցով դիմակայելու անհրաժեշտությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է եկեղեցու պատմականորեն բացառիկ դերը հայ ժողովրդի համար, որը, պետականության բացակայության պայմաններում ինքն է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Վիգեն Սարգսյանը Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդին ներկայացրել է նաև Հայ Առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը բանակաշինության գործում՝ ի դեմս հոգևոր ծառայության, որ իրականացնում են գնդերեցները զինված ուժերում։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու եկեղեցիների միջև ձևավորված ամուր կապերը նպաստում են նաև միջպետական կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների խորացմանը։ unnamed (15)