Սերժ Սարգսյանը վերանշանակեց 4 նախարարների. մնաց 4 պորտֆել
Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել եւս չորս նախարարների վերանշանակելու մասին: Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթունյանը՝ ՀՀ առողջապահության նախարար։ Այսպիսով 18 նախարարական պորտֆելներից 14-ը արդեն նշանակված են, դեռևս չեն հրապարակվել աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների անունները: Դ. ՏՈՆՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 30 Երևան ՆՀ-465-Ա ........................ Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հրաչյա ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 30 Երևան ՆՀ-466-Ա ........................
Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԱՄԻՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Լ. ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Լևոն ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ