Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանն իր տեղն ունի ֆիլատելիայում (տեսանյութ)

Քաղաքականություն
sport-marka

«Հայփոստ» ընկերությունն այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքում մարեց եւ շրջանառության մեջ մտցրեց մեկ նամականիշով գեղաթերթիկ, որը նվիրված է 2016 թվականի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: «Փոքր ժամանակ, երբ դիտում էի մեր օլիմպիական չեմպիոնների նամականիշները, չէի պատկերացնում, որ մի օր իմ նկարն էլ կլինի այդտեղ: Սա ինձ հետագայում ուժ կտա, որպեսզի Հայաստանի պատիվը շարունակեմ բարձր պահել», - ասաց անվանի մարզիկը: Գեղաթերթիկն ունի 480 դրամ անվանական արժեք: Այն տպագրվել է Ֆրանսիայում, 20 հազար օրինակով: