Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ տեսնում նժդեհականություն. Րաֆֆի Հովհաննիսյանը նոր ուժ կստեղծի (տեսանյութ)

Քաղաքականություն
RAFFI-hOVHANNISYAN-NKAR

Ինչու Ազգային ժողովի ընտրությունից հետո հետընտրական զարգացումներ չեղան. բացահայտում է «Ժառանգության առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ունեինք թեկնածու, ում հավատամքն է, որ Հայաստանում հայի արյուն պետք է չհոսի»։ Հարուստը թող շատ չուրախանա, աղքատն էլ թող շատ չտխրի։ Ժառանգության առաջնորդը միաժամանակ համակիրներին կոչ է անում չհուսահատվել. խորհրդարանում չհայտնվելով քաղաքական պայքարը չեն դադարեցնի. «Մի օր տխրություն է, շոգ է, հուսահատություն է, դրանք անցողիկ բաներ են, ես էլ այդ ապրումներն ունենում եմ, բայց կյանքը շարունակվում է։ Օրակարգում մնում է մարդու իրավունքները, քաղաքական բանտարկյալները, խոսքի ազատությունը»։ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ կուսակցություն ստեղծելու մասին են մտածում։ Մեկ ամսից «Ժառանգություն» կուսակցության համագումարն է, որտեղ դաշնակիցներին կառաջարկվի մեկ ուժի ներքո միավորվել։ Ակնարկում է՝ ինքը կողմնակից է նոր ուժին տալ «Ժառանգություն» անունը. «Խոշորացումը պետք է գնա, եղած, իր տեղը գրաված, տեսակն ու արժեքը ապացուցած քննադատություն ու հարված ստացող, բայց նաև առաջարկներ ներկայացնող կուսակցության անունով»։ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է քաղաքական լայն համախմբման։ Մեկ քաղաքական ուժի դրոշի ներքո տեսնում է իրական ընդդիմադիրներին. «Մենք բաց ենք համագործակցության արտախորհրդարանական, և խորհրդարանական որոշ ուժերի հետ, անվանելը որևէ օգուտ չի տա, և հույս ունենք, որ մինչև համագումար պարզ կլինի, թե դրանք ինչ շրջանակում են»։ Հայաստանում բարեփոխումներից և տնտեսական ներդրումներից առավել բարձր է խոսում նոր վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա անձը չի ստիպել ընդդիմադիր գործչին փոխել վերաբերմունքը իշխող ուժի նկատմամբ։ «Թե Կարապետյանը ինչպես իրեն կդրսևորի, դա կերևաբայց ինքը Հայաստանի սխալները թվարկելիս  և դեղատոմսեր առաջարկելիս, պետք է նաև ավելի լայն ու ամբողջական խոսի։ Ասի, որ՝ այո, մեզ մոտ կա կեղծված ընտրություն։Ներկա պահին ես չեմ տեսնում կուսակցական մաքրությունը, կուսակցական նժդեհականությունը»։ Որպես իր խոսքերի ապացույց՝ «Ժառանգության» առաջնորդը վերջին ընտրություններն է հիշեցնում, որոնք անցան կեղծիքներով։