Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվս մեկ արտահերթ նիստ

Քաղաքականություն
azh-1

Գործադիր մարմնի որոշմամբ՝ ԱԺ-ն հունիսի 8-ին ժամը 11-ին կգումարի արտահերթ նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվի չորս հարց: Մասնավորապես, ԱԺ քննարկմանը կներկայացվի հակակոռուպցիոն փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման հարցերը: Հիշեցնենք, մինչ այդ ԱԺ-ն եւս մեկ արտահերթ նիստ է գումարելու՝ մայիսի 30-ին, ժամը 11:00-ին։