Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրարանցում՝ դատական նիստին. դատախազի ճառն ընդմիջվեց

Քաղաքականություն
unnamed-4

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արարատ Խանդոյանի գործով մեղադրական ճառով պետք է հանդես գար դատախազ Հայկ Պետրոսյանը։ Նա ճառից դեռ մի քանի նախադասություն էր կարդացել, երբ դահլիճ մտավ Վոլոդյա Ավետիսյանը։ Ներկաները ծափահարություններով դիմավորեցին նրան, ինչն առաջացրեց դատավորի վրդովմունքը։ Նա դահլիճում ներկա գտնվողներից մեկին հեռացրեց նիստերի դահլիճից և նիստն ընդմիջեց 10 րոպեով։ Այս պահին հայտարարվել է ընդմիջում։ Վոլորդյա Ավետիսյանը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ոչնչից չի վախենում և պայքարելու է բռնապետության դեմ։