Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական ոճ՝ շինությունների համար. վարչապետի պահանջը

Քաղաքականություն
yerevan-1

Վարչապետ Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը վերաբերում էր շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելու կարգին: Վարչապետի պնդմամբ՝ քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական ոճ, մոտեցում՝ հատկապես շենքերի տանիքների ձևի, նյութի, գույնի մասով: Սակայն այս միասնական պահանջները, ըստ նրա,  այսօր նախատեսված չեն. «Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների տանիքների արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ»: