A
A
«Գործավարուհիով, ծառայողական ավտոմեքենայով մտավորական չի լինում» (տեսանյութ)
Մտավորականները պետք է հեռու մնան քաղաքականությունից. համոզված է հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։ Պետության կառավարումն ու քաղաքական հարցերի լուծումը բացառապես գրագետ քաղաքական գործիչների անելիքն է։ «Մտավորականը պետք է ակնդետ հետևի, թե ուր են տանում այս մարդիկ մեր երկիրը, ի՞նչ պետություն ենք կառուցում, և ինքը պետք է տեսակետ ունենա, այս է՝ մտավորականության գործը, բայց պիտի չգնա դահլիճում նստի և կառավարական աշխատասենյակներում՝ գործավարուհիով, ծառայողական ավտոմեքենայով, դա մտավորականի գործ չէ»։ Մանրամասները՝ տեսանյութում