A
A
Շենքի արտաքին սալիկները թափվում են
Մայիսի 24-ին, ժամը 12:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի (8-րդ հարկ) արտաքին երեսպատման սալիկների մի մասը թափվել է, կա թուլացած սալիկների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թափվել են Բեկնազարյան փողոցի շենքերից մեկի 1-ին և 9-րդ հարկի արտաքին երեսպատման սալիկները (1 քմ), կան թուլացած սալիկներ (0,5 քմ). համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: