Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կենտրոնից հեռու գտնվող համայնքները կարող են վերանալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
vilen

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքերով՝ համայնքների խոշորացումը արդյունավետ է, սակայն այլ հարց է, թե դա ինչպես կանդրադառնա  մեր իրականության վրա: «Մեկ այլ հարց է ունենալ տնտեսապես արդյունավետ մոդել, այլ հարց է ունենալ համայնքներ, որոնք սահմանամերձ են եւ այդ համայնքները խոշորացման արդյունքում կարող է կանգնել լուրջ վտանգի առաջ:  Ցանկացած կենտրոնացում փնջերի ձեւավորում իր հերթին կարող է կանգնեցնել կենտրոնից հնարավորինս հեռու գտնվող համայնքների վերացմանը, արտագաղթի տեմպերի ավելացմանը եւ բնակչության թվի կտրուկ նվազեցման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետը:  Նրա խոսքերով՝ անկախ նրանից այդ գործընթացով ծախսերը կկրճատվեն, թե՝ոչ,  այս խնդիրները պետք է հաշվի առնել: Տնտեսագետը  կարծում է, որ  համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվե պետք է անցկացվի եւ մարդիկ իրենց կարծիքը հայտնեն: Միաժամանակ նա տարակուսում է՝ փորձը ցույց է տվել, որ ցանկացած հանրաքվե մեր իշխանությունները տանում են  իրենց ցանկացած ուղղությամբ:  Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ համայնքների խոշորացումը մեխանիկական բնույթ կարող է ունենալ: