Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասան Ռոհանին հաղթեց Իրանի նախագահական ընտրություններում

Քաղաքականություն
rohani

Իրանում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Իր գլխավոր մրցակցից ավելի քան  4 մլն ձայն ավել հավաքելով՝ ընտրվեց Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին: Առաջին անգամ նա նախագահ էր ընտրվել 2013 թվականին ու խոստացել էր Իրանը հանել միջազգային մեկուսացումից եւ ստեղծել ազատ հասարակություն: Երկու տարի անց Իրանը կնքեց պատմական համաձայնագրեր վեց համաշխարհային տերությունների հետ, ըստ որի՝ երկիրը մասամբ կրճատեց իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցները իր նկատմամբ վերացնելու դիմաց: Այնուամենայնիվ, սանկցիաների թուլացումից հետո,  միանգամից արմատական փոփոխություն իրենց կյանքում իրանցիների մեծ մասը չտեսավ:  Ընտրությունների արդյունքներից կարելի է դատել, որ իրանցիները պատրաստ են շարունակել դիմանալ Ռոհանիի քաղաքականությանը՝ տալով նրան երկրորդ շանս: Գրում է BBC-ին: Ի դեպ, Հասան Ռոհանին համարվում է հավասարակշռված քաղաքական գործիչ, ինչը նա ապացուցեց իր պաշտոնավարման առաջին շրջանում: