Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 պատահար՝ 1 օրում

Կարևոր լուրեր Հասարակություն
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության 16, խարդախության 5, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն