Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորներն ընտրում են ԱԺ փոխնախագահներին (տեսանյութ)

Քաղաքականություն
qv

6-րդ գումարման ԱԺ նիստին այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց` քանի որ կան շատ պատգամավորներ, որոնք առաջին անգամն են խորհրդարանում, դեռ չեն տիրապետում տեխնիկական սարքերին, այդ պատճառով նորից պետք է գրանցվեն։ Արդյունքում 105 պատգամավորից գրանցվեց 89-ը։ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը։ ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ նոր Կանոնակարգի խախտում է եղել, պետք է հստակեցնել։ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի դիտողությանը` հաստատելով, որ քվեաթերթիկի վրա նշումները պետք է արվեն կողմ կամ դեմ գրառումների դիմաց։ «Որ տարբերակին կողմնակից եք, դիմացը դնում եք ծիտիկը։ Հստակեցնում եմ, որ սխալներ չլինեն»,-պարզաբանեց Արա Բաբլոյանը։ ԱԺ-ն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրի ԱԺ փոխնախագահներին։ Պատգամավորները ընդմիջեցին նիստը եւ գնացին քվեարկության։